ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Որոտնավանում գողացել են բերքատու ծառեր

12.03.2019 16:07 Գողություն

Մարտի 11-ին, ժամը 11.30-ին, Սյունիքի մարզի Որոտնավան գյուղի մի բնակչից ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում է ստացվել, որ փետրվարի 25-ի կեսօրից մինչև մարտի 10-ի ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում Որոտնավան գյուղում վարձակալած, բաց տարածքի իր այգուց բենզասղոցով կտրել և գողացել են 6 թթենու, 2 կեռասենու, 4 սալորենու և 7 ընկուզենու բերքատու ծառեր՝ պատճառելով մոտ 1.000.000 դրամի վնաս:
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվար ամսվա ընթացքում և մարտի 8-ին նշված ծառերը բենզասղոցով հատել է 1995 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն և իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել իր տան բակ:
Ռաֆայել Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`