ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Որպեսզի զերծ մնանք ողբերգական պատահարներից

Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված օպերատիվ բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 16-ին տեղեկություններ ստացվեցին, որ Մրգավան գյուղի գերեզմանոցին կից արտեզյան ջրերի մոտ հրթիռներ են դրված:
Շտապ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց 4 հատ` 68 սմ երկարությամբ  և մեկ` 28 սմ երկարությամբ հրթիռի նմանվող ականներ:
Հայտնաբերվածը վնասազերծման և տեղափոխելու նպատակով հանձնվեց ԱԻՆ Արարատի մարզի փրկարար ծառայության աշխատակիցներին:
Զինամթերքը կամավոր հանձնողի ինքնությունը ճշտվել է:
Կատարվում է քննություն:
Հերթական անգամ զգուշացնում ենք` ապօրինի զենք-զինամթեք ունեցողներին` Ձեր և ձեր ընտանիքի անդամների անվտանգությունից ելնելով` ինքնակամ հանձնեք վտանգավոր պահուստը: Այդ դեպքում ոչ միայն կազատվեք քրեական պատասխանատվությունից, այլև զերծ կմնաք ողբերգական պատահարներից:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: