ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Որսագողություն Օձունում

Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Լոռու մարզի Օձուն համայնքի «Յոլկուտ» հանդամասից բերման են ենթարկել Օձուն գյուղի 29-ամյա մի բնակչի:
Նրա մոտից անձնական խուզարկությամբ պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերվել է մեկ մաքրած թռչուն, որսորդական ողորկափող հրացան՝ փամփշտանոցում մեկ չկրակված փամփուշտով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում տղամարդը բացատրություն է տվել, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին, իսկ փամփշտանոցի չկրակված փամփուշտը ինքը գնել է Վանաձոր քաղաքից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: