Որսորդական հրացան և «ԱԿՄ» ինքնաձիգի 48 փամփուշտ
15.07.2013 11:30
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Շորժա գյուղի մի բնակիչ ներկայացել է ոստիկանություն և կամավոր հանձնել երկփողանի ողորկափող որսորդական հրացան և «ԱԿՄ» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 48 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: