1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ուղևորը դանակով վախեցրել է տաքսու վարորդին և գողացել նրա մատանին

08.06.2015 12:12 Կողոպուտ

Հունիսի 7-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վաչության օպերատիվ կառավարման կենտրոնից Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1984 թ. ծնված Վաղարշակ Մ.-ն և հայտնել, որ ինքը տաքսու վարորդ է, Սարկավագի փողոցի թիվ 126/1 շենքի մոտ է տեղափոխել մի ուղևորի, որը դանակով վախեցրել և գողացել է իր մատանին:
Պարզվել է, որ ժամը 16.30-ին ոմն Կարեն նստել է Վաղարշակ Մ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան և Սարկավագի փողոցի թիվ 126/1 շենքի մոտ դանակի սպառնալիքով հափշտակել նրա ոսկյա մատանին` պատճառվելով 150.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը 1974 թ. ծնված, նախկինում դատված Հայկ Գ.-ն է, ով նույն օրը, ժամը 21.00-ին, նշված բակից բերման է ենթարկվել բաժին:
Գողոնը և հանցագործության գործիք դանակն առգրավված են:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: