Կանեփ՝ ալյուրի պարկում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Բերքանուշից Դվին տանող գյուղամիջյան ճանապարհին` Դալար գյուղի հատվածում, տաքսի ծառայության «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել վարորդին` 1993 թ. ծնված Հակոբ Հ.-ին և ուղևոր, 1994 թ. ծնված Հակոբ Մ.-ին:
Ավտոմեքենայի սրահի զննությամբ՝ հետևի նստելատեղին, հայտնաբերվել է ալյուրի համար նախատեսված պարկ, որի մեջ լցված էր մոտ 0.29 կգ դարչնագույն կանեփանման բույսի չորացրած զանված: Հակոբ Հ.-ն հայտարարել է, որ այն թմրամիջոց է, պատկանում է իրեն, քաղել է Բերքանուշ-Դվին ճանապարհի դաշտերից՝ իր օգտագործման համար:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: