ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Լոռու պարեկների ուժեղացված ծառայության արդյունքները

10.11.2023 09:51 Միջոցառումներ

Նոյեմբերի 7-ին Լոռու մարզի գումարտակի պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Թումանյանի տարածաշրջանում: Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 64 խախտում: Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա։ Մասնավորապես` հայտնաբերվել է չամրակապված վարելու՝ 32, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 1, թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով մեքենա շահագործելու՝ 10, տեխնիկական զննություն չանցած՝ 6 և 15 այլ իրավախախտում։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են: