ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՆԳՆ ենթակա ծառայություններն անցել են ուժեղացված ծառայության

15.07.2023 10:30
ՆԳՆ ենթակա ծառայություններն անցել են ուժեղացված ծառայության

Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված` ՆԳՆ փրկարար ծառայությունն ու ոստիկանությունն անցել են ուժեղացված ծառայության հանրապետության հանգստի գոտիներում և հատկապես Սևանա լճում ու լողափերին։
Երևան քաղաքից դուրս եկող, ինչպես և մայրաքաղաք տանող ավտոճանապարհներին ու անտառամերձ ճանապարհներին ծավալվել են ժամանակավոր փրկարարական հենակետեր և նույնպես իրականացվում է ուժեղացված ծառայություն։
Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները, լինել զգոն և ջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին, անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ոչ սթափ վիճակում մեքենա չվարել և պահպանել համակեցության կանոնները։