ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուժեղացված ծառայություն Արմավիրում. միջադեպեր չեն արձանագրվել

Օգոստոսի 18-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի բաժնի ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն իրականացրին Արմավիր քաղաքում։ Ժամեր տևած միջոցառման ընթացքում ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին մի քանի տասնյակ իրավախախտման դեպք, որոնց մի մասը վերաբերում էր հակահամաճարակային անվտանգության, մի մասը՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը։ Բացի այդ, հայտնաբերվեց սառը զենք կրող մի երիտասարդ, որը բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Ուժեղացված ծառայության ընթացքում այլ միջադեպեր չեն արձանագրվել։ Միջոցառումները շարունակվում են։