1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Օգոստոսի 21-ին Երևանում իրականացված ՃՈ հերթական ուժեղացված ծառայության արդյունքները

24.08.2020 16:35 Միջոցառումներ

Օգոստոսի 21-ի գիշերը Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում՝ բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով։ Հայտնաբերվեց նման երկու մեքենա։ Բացի այդ, հայտնաբերվեցին հատուկ ձայնային ազդանշաններով շահագործվող` 1, թաղանթապատված դիմապակիով՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 16, հետախուզման մեջ գտնվող՝ 5, փոխարինված համարանիշերով՝ 1 տրանսպորտային միջոց։ Օրինազանց վարորդներից երեքը ալկոհոլ օգտագործած վիճակում էին, մեկը վարորդական իրավունքի վկայական չուներ։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 9 մեքենա։
Հարգելի՛ վարորդներ, պահանջում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները. նմանօրինակ ուժեղացված ծառայություններն ամենօրյա են։