ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուժեղացված ծառայություններ Երևանում. հայտնաբերվել են մարտական ատրճանակ, թմրամիջոցներ և այլն

Հուլիսի 28-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես նաև պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են ուժեղացված ծառայություններ։ Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտմման նպատակով կազմակերպված հատուկ միջոցառումների ընթացքում տարբեր կասկածանքներով ձերբակալվել է 27 անձ, ստուգվել է 2249 մեքենա։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ։ Հատկապես արդյունավետ էր Էրեբունու բաժնի սպասարկման տարածքում իրականացված միջոցառումը, քանի որ մեքենաներից մեկում հայտնաբերվել է «SS» մարտական ատրճանակ։ Հայտնաբերվել են նաև դանակներ, կռփազենքեր, մահակներ և այլն։ Բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. հայտնաբերվել են հաշիշի յուղ, մեթամֆետամին, մարիխուանա, լիրիկա և այլն։Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։