ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուժեղացված ծառայություն Սյունիքում․ հայտնաբերվել է հետախուզվող, բացահայտվել՝ հանցագործություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 29-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։ Ուժեղացված ծառայության ընթացքում Գորիսի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք։ Նրանք բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 3խմ փայտանյութով բեռնված «Գազ-52» մակնիշի ավտոմեքենա, որի 55-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեղրիի ոստիկաններն էլ հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել Թեհրանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդու։ Օտարերկրացին ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով։ Կապանի, Գորիսի, Մեղրիի և Սիսիանի բաժիններ բերման են ենթարկվել անձինք, որոնք հասարակական վայրերում դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ կամ չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև ճանապարհային երթևեկության կանոնների 80 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունները պարբերական են։