Ուլնեցու փողոցից` ոստիկանություն
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներն օրերս Երևանի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 66 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1954 թ. ծնված Փեփրուհի Մ.-ին, որը մայիսի 23-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
