ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 15-ին, ժամը 10.15-ին, բաժին է ներկայացել 2013 թ. օգոստոսի 13-ից Ուկրաինայի Վիննիցայի մարզի իրավապահների կողմից Ուկրաինայի քրեական օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /ծանր մարմնական վնասվածք/ հետախուզվող, 1976 թ. ծնված Արմեն Յ.-ին:
Արմեն Յ.-ն ձերբակալված է:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և Կոտայքի մարզի դատախազություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: