Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
30.09.2021 11:30
Հետախուզվողի հայտնաբերում

Սեպտեմբերի 29-ին ոստիկանության ԱՎՎ Արարատի անձնագրային բաժանմունքից Արարատի բաժին բերման է ենթարկվել 52-ամյա Լեռնիկ Հ.-ն, որը 2016 թ. հոկտեմբերի 15-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: