ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ–ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ ուսուցիչներ,
ՆԳՆ ոստիկանության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ կրթության նվիրյալներիդ` մասնագիտական տոնի առթիվ։
Ձեր դերն անգնահատելի է վաղվա գիտակից ու օրինահարգ քաղաքացու ձևավորման դժվարին ու պատվաբեր գործում։
Վստահ եղեք, ՆԳՆ ոստիկանությունը միշտ ձեր կողքին է ու պատրաստակամ`
ձեր հետ միասին մեր երեխաներին զերծ պահելու արատավոր երևույթներից, իրավախախտում կատարելուց, ինչպես նաև ծառայություն իրականացնելու դպրոցամերձ տարածքներում` ապահովելով նրանց անվտանգությունը։
Սիրելի՛ ուսուցիչներ, վերստին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում եմ առողջություն, երջանկություն անձնական կյանքում ու անսպառ եռանդ` մեր պետության համար արժանավոր քաղաքացիներ կրթելու և դաստիարակելու գործում։
Արամ Հովհաննիսյան
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ–ՆԳ նախարարի տեղակալ,
ոստիկանության գեներալ-մայոր