ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

31.12.2023 10:45 Ուղերձներ
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ողջ անձնակազմին, մեր սիրելի վետերաններին, ծառայակիցների ընտանիքներին:

Շնորհավորում և զորակցությունս եմ հայտնում մեր զոհված զինակիցների հարազատներին:

2023 թվականը հեշտ տարի չէր, բայց մեր ծառայությունը պատվով կատարեց առաջադրված խնդիրները, լիարժեք իրականացրեց իր պարտականություններն ու լուրջ ներդրում ունեցավ համակարգի կայացման և բարեփոխումների իրականացման գործում:

Վստահ եմ, որ 2024 թվականին նույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով շարունակելու ենք իրագործել մեր առաքելությունը՝ անզիջում պայքար մղելով հանցավորության դեմ, պահպանելով կայուն հասարակական կարգն ու պաշտպանելով մեր հայրենակիցների իրավունքները:

Այդ վստահությամբ կրկին շնորհավորում եմ տոների առթիվ՝ խաղաղություն ու շենություն մաղթելով մեր ժողովրդին, անամպ երկինք՝ մեր երկրին, նոր ծրագրերի իրականացում բոլորիս:

Երջանիկ եղեք:


Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր