Հերթական «Ուղիղ կապը» ԱՅՍՕՐ՝ հոկտեմբերի 14-ին
14.10.2014 09:40
Համակարգի լրատու
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն է լինելու ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վահագն Հարությունյանը, ում կարող եք դիմել վերջին շրջանում համացանցում տարածում գտած կիբերհանցագործությունների առավել տարածված ձևերի, դրանցից խուսափելու ուղիների, ինչպես և կիբերհանցագործություններին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
Կարող եք զանգահարել ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով: