Այսօր ոստիկանությունում կայացավ հերթական «Ուղիղ կապ»-ը
Հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով` ոստիկանությունում սեպտեմբերի 9-ից սկսած, ամեն երեքշաբթի, գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:
Հոկտեմբերի 7-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն էր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը:
Ոստիկանություն զանգահարած քաղաքացիներին հետաքրքրում էին ՀՀ քաղաքացու անձնագիր, այդ թվում նաև՝ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր, նույնականացման քարտ տրամադրելու ընթացակարգերը, գրանցման-հաշվառման համար պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես և անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող մի շարք այլ հարցեր:
«Ուղիղ կապի» ընթացքում ստացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:
Հիշեցնենք, որ քաղաքացիները կարող են «Ուղիղ կապ»-ի միջոցով ոստիկանության պաշտոնյաներին հարցեր ուղղել ամեն երեքշաբթի, ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով:
«Ուղիղ կապ»-ի հերթական թեմայի և հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախապես: