ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Այսօր ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական «Ուղիղ կապը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական «Ուղիղ կապը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

 

Նոյեմբերի 11-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն էր ՀՀ ոստիկանության հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահրամ Աբրահամյանը:
Ստացված հեռախոսազանգերը վերաբերում էին ոստիկանության ստորաբաժանումներում հանցագործությունների և պատահարների մասին հաղորդումներ ընդունելու ընթացակարգին, դրանց ձևերին, լուծման ուղիներին և նման իրավիճակներում ոստիկանության ծառայողների գործողություններին:
Հարցեր հնչեցին նաև հանցագործության մասին գրավոր հաղորդում ընդունող ոստիկանի կողմից քաղաքացուն տրամադրվելիք փաստաթղթի, ինչպես նաև հանցագործությունից տուժած անձանց պատճառված վնասը փոխհատուցելու կարգի վերաբերյալ:
«Ուղիղ կապի» ընթացքում պատասխաններ և պարզաբանումներ տրվեցին նաև ձերբակալվածների պահման վայրերում պահվող անձանց հետ տեսակցության, նրանց հանձնուքներ հանձնելու, ՁՊՎ-ներում ձերբակալված անձանց կողմից դիմումներ և բողոքներ ներկայացնելու կարգի, նրանց պահելու ժամկետների, պայմանների և բուժսպասարկում ապահովելու վերաբերյալ հարցադրումներին:
Ոստիկանություն զանգահարած քաղաքացիների բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ, իսկ օրվա թեմայի հետ չառնչվող մի շարք հարցերի վերաբերյալ էլ ոստիկանության պատասխանատուն տվեց անհրաժեշտ խորհրդատվություն:

Հիշեցնենք, որ քաղաքացիները կարող են «Ուղիղ կապ»-ի միջոցով ոստիկանության պաշտոնյաներին հարցեր ուղղել ամեն երեքշաբթի, ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով:

«Ուղիղ կապ»-ի հերթական թեմայի և հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախապես: