Այսօր ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական «Ուղիղ կապը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
28.10.2014 19:06
Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի դիրքերում
Հոկտեմբերի 28-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն էր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
«Ուղիղ կապի» ընթացքում ստացված հեռախոսազանգերին, որոնք վերաբերում էին անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխման, նրանց հանցավոր ճանապարհից հետ պահելու, անչափահասների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև ամուսնալուծված ծնողների միջև անչափահաս երեխաների վերաբերյալ ծագած կոնֆլիկտային իրավիճակներին և ընտանեկան բռնությունների դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող աշխատանքներին, տրվեցին սպառիչ պատասխաններ:
Հեռախոսազանգերի ընթացքում քաղաքացիների կողմից հնչեցին նաև շնորհակալության խոսքեր՝ ուղղված ՀՀ ոստիկանության ղեկավարությանը՝ ոստիկանության համակարգում բարեփոփոխումների ընթացքը հանրությանը տեսանելի դարձնելու համար։
Հիշեցնենք, որ քաղաքացիները կարող են «Ուղիղ կապ»-ի միջոցով ոստիկանության պաշտոնյաներին հարցեր ուղղել ամեն երեքշաբթի, ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով:
«Ուղիղ կապ»-ի հերթական թեմայի և հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախապես: