ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուղևորուհու դրամապանակը գողացողը հայտնաբերվեց

05.03.2015 10:39 Գողություն

Մարտի 3-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ն:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար և բանկային երկու քարտ:
Լևոն Ա.-ն խոստովանել է, որ դրամապանակը ժամը 19.40-ի սահմաններում գողացել է թիվ 58 երթուղու միկրոավտոբուսում՝ ուղևորուհու պայուսակից:
Պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1990 թ. ծնված Նարինե Հ.-ին:
Կատարվում է հետաքննություն:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: