Ուղևորուհու բջջայինը գողացողը հայտնաբերվեց
Հունիսի 17-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Լենինգրադյան փողոցի թիվ 20 շենքի մոտից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 170.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոս:
Արամայիս Թ.-ն խոստովանել է, որ այն գողացել է թիվ 75 երթուղու միկրոավտոբուսում, մի ուղևորուհուց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1996 թ. ծնված Հասմիկ Ս.-ն է, որից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: