Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
24.07.2023 12:57
ՃՏ պատահարներ

Հուլիսի 23-ին, ժամը 22.50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Վոլվո» մակնիշի ավտոմեքենային. «Օպելի» 46-ամյա ուղևոր Բենիկ Ստեփանյանը մահացել է , իսկ 48-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: