Ուղևորը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է
03.08.2015 17:03
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ACURA MDX-3.5» և «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21214»-ի ուղևորը՝ 1988 թ. ծնված Արմեն Հակոբյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: