ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուղևորները հիվանդանոցում մահացել են

27.11.2023 11:16 ՃՏ պատահարներ
Ուղևորները հիվանդանոցում մահացել են

Նոյեմբերի 26-ին, ժամը 09.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Աուդի» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21011»-ի 62-ամյա ուղևորուհի Աննա Խաչատրյանը և 66-ամյա ուղևոր Կամո Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել են: «ՎԱԶ-21011»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: