Ուղևորուհին մահացել է
16.11.2015 16:29
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 14-ին, ժամը 02.10-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատի Զորավար Անդրանիկ-Պետրոզավոդսկ փողոցների խաչմերուկում կորցրել է կառավարումը, դուրս եկել երթևեկելի մասից և բախվել է ծառի, ինչի հետևանքով ուղևորուհին՝ 1953 թ. ծնված Սվետլանա Գևորգյանը, մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: