ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուղևորուհին հիվանդանոցում մահացել է. վթար Տաշիր-Ստեփանավան ճանապարհին

07.03.2022 10:32 ՃՏ պատահարներ
Ուղևորուհին հիվանդանոցում մահացել է. վթար Տաշիր-Ստեփանավան ճանապարհին

Մարտի 5-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին և գլորվելով հայտնվել դաշտում. վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ժամը 21.10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 63-ամյա ուղևորուհի Մարգարիտա Քոչինյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: