Ուղևորուհու դրամապանակը գողացողը հայտնաբերվեց
26.02.2014 17:03
Գողություն
Փետրվարի 25-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի թիվ 46 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին և 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, թիվ 259 երթուղային ավտոբուսի սրահում Արամայիս Թ.-ն 1965 թ. ծնված Անահիտ Ղ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտ և անվանական անցաթուղթ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: