ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուղևորուհու իրերով փախուստի դիմած տաքսու վարորդը հայտնաբերվեց

19.03.2014 11:44 Գողություն

Հունվարի 7-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տաքսու վարորդը Թումանյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ գողացել է 1987 թ. ծնված Ն.-ի պայուսակը:
Մեկնած օպերատիվ խմբին տուժողը հայտնել էր, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, պայուսակը և հագուստները թողնելով «ՎԱԶ-21010» մակնիշի տաքսի ավտոմեքենայի մեջ` մտել էր սուպերմարկետ և քիչ անց վերադառնալով` նկատել, որ տաքսին անհետացել է:
Մարտի 17-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1968 թ. ծնված Արայիկ Գ.-ն, որը ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: