Ուղևորուհու պայուսակը գողացած տաքսու վարորդը հայտնաբերվել է
14.06.2014 12:01
Գողություն
Հունիսի 12-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Չարենցի փողոցում անհայտ տաքսի ավտոմեքենայի վարորդի կողմից Աննա Վ.-ի պայուսակը` պարունակությամբ հանդերձ, գողանալու մասին:
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տաքսի ծառայություններից մեկին պատկանող նշված ավտոմեքենան եղել է «Նիսանն-Սաննի» մակնիշի, որը վարել է 1975 թ. ծնված Արամ Բ.-ն:
Վերջինս հունիսի 13-ին, ժամը 15.00-ին, ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: