Ուշադրությո՛ւն. ձմեռ է
                        03.12.2014 12:43
                        Խորհուրդներ վարորդներին
                                                                                                                                 
                                                                        
                    
                                                             
                                            Մայրաքաղաքում տեղաց առաջին ձյունը, ինչը լրացուցիչ դժվարություններ է հարուցում երթևեկության համար, վթարային իրավիճակների պատճառ դառնում և, բնականաբար, ավելի մեծ զգոնություն ու պատասխանատվություն պահանջում վարորդներից:
Վարորդներին կոչ ենք անում առավելագույնս ուշադիր լինել հատկապես դպրոցամերձ փողոցներում: Զգոն ու շրջահայց եղեք խաչմերուկներում ու մայթեզրյա հատվածներում, հետիոտնային անցումի մոտ մեքենան արգելակելիս, ընթացքում արագությունն ու տրանսպորտային միջոցների միջտարածությունը հաշվարկելու ժամանակ:
Բոլոր այն վարորդներին, որոնք անվադողերը դեռևս չեն փոխարինել ձմեռային դողերով, խորհուրդ ենք տալիս ժամանակավորապես  ձեռնպահ մնալ ավտոմեքանան շահագործելուց և ճանապարհ ելնել միայն տրանսպորտային միջոցը ձմեռային պայմաններին համապատասխան կահավորելուց հետո:
Հիշե՛ք. հատկապես ձյունառատ ձմռանը երթևեկության կանոնների և տրանսպորտային միջոցի շահագործման պահանջների խստագույն պահպանումը վարորդի, ուղևորի ու հետիոտնի անվտանգության ապահովման լավագույն երաշխիքն է:
ՀՀ ոստիկանություն
                                            
 
    					 
    					 
    					 
    					 
    					