1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ուշադրություն. փոփոխություններ Երևանի Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդ ճանապարհի հատույթում

Ուշադրություն. փոփոխություններ Երևանի Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդ ճանապարհի հատույթում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդ ճանապարհի հատույթում ճանապարհային երթևեկությունը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով մինչև շինարարական աշխատանքների վերջնական ավարտը մարտի 11-ից ժամանակավոր շահագործվում է տարբեր հարթությունների վրա կառուցված տրանսպորտային հանգույցները և թունելը: Տրանսպորտային հանգույցը կահավորված է կողմնորոշման ճանապարհային նշաններով: Հանգույցից կարելի է օգտվել հետևյալ ուղղություններով երթևեկելու համար.

1. Ծիծեռնակաբերդի խճուղուց ուղիղ երթևեկությամբ դեպի Շինարարների և Լենինգրադյան փողոցներ, Սեբաստիա և Հասրաթյան փողոցներ:
2. Ծիծեռնակաբերդի խճուղուց աջ անցուղով դեպի Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկը, այնուհետև ուղիղ երթևեկությամբ դեպի Կիևյան փողոց, իսկ ձախ շարքից նաև Հալաբյան փողոց:
3. Կիևյան-Հալաբյան փողոցների խաչմերուկի կողմից դեպի տրանսպորտային հանգույց երթևեկող տրանսպորտային միջոցները աջ անցուղով երթևեկում են դեպի Լենինգրադյան փողոց, այնուհետև դեպի Շինարարներ, Սեբաստիա փողոցներ:
Դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի երթևեկելու համար երթևեկում են դեպի տրանսպորտային նորակառույց թունել, թունելից անմիջապես հետո աջ անցուղով բարձրանում Լենինգրադյան փողոց և երթևեկում միայն աջ` դեպի Ծիծեռնակաբերդ կամ կրկին աջ երթևեկությամբ` դեպի Կիևյան փողոց:
Շինարարների, Լենինգրադյան փողոցների կողմից տրանսպորտային հանգույցին մոտեցող տրանսպորտային միջոցները ուղիղ երթևեկում են միայն Ծիծեռնակաբերդի խճուղի, իսկ դեպի Կիևյան փողոց երթևեկելու համար աջ անցուղով իջնում են դեպի թունել և երթևեկում միայն աջ` դեպի Կիևյան փողոց: