Ուսապայուսակում հայտնաբերվեց լիցքավորված ատրճանակ

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նոյեմբերի 14-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի հրազեն պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 49-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա ուսապայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով:
49-ամյա տղամարդը, հայտնաբերված զենք-զինամթերքն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: