Հայտնաբերվեց Ուրասարում
20.04.2018 12:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ ապրիլի 19-ին, ժամը 09.10-ին, Ուրասար գյուղում հայտնաբերվել և ժամը 9.40-ին բերման է ենթարկվել 1998 թ. ծնված Էդգար Գ.-ն, որը ապրիլի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 364 հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: