ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ուրիշ անուն-ազգանունով ներկայացածին, իրականում, հարվածել էին խոհանոցային դանակով

Հունիսի 26-ի գիշերը ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տպագրիչների փողոցի 9 շենքի մի բնակարանից, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վնասվածքով, հիվանդանոց է տեղափոխվել Լևոն Ժ.-ն:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Լևոն Ժ. ներկայացածն իրականում 1979 թ. ծնված Դավիթ Խ.-ն է, որը հունիսի 25-ին, ժամը 21.30-ի սահմաններում, 1958 թ. ծնված Արշավիր Կ.-ի տանը, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է նրան, որից հետո վերջինս սեղանի վրայից վերցնելով խոհանոցային դանակը` հարվածել է Դավիթ Խ.-ի ոտքին և որովայնին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Արշավիր Կ.-ն ձերբակալված է և գտնվում է ոստիկանության Տարոնի բաժնի ՁՊՎ-ում:
Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: