Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Ձորափի փողոցի շրջանաձև երթևեկության հատվածում (Ուրուգվայի հրապարակ)
06.07.2017 17:11
Հայտարարություններ և ծանուցումներ

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 11-ից Երևան քաղաքի Ձորափի փողոցի շրջանաձև երթևեկության հատվածում (Ուրուգվայի հրապարակ) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:
