Դեկտեմբերի 3-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել   օդանավակայանի մեկնման սրահում գտնվող դեղատան աշխատակիցը   և  հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, աշխատանքի ժամանակ դեղատուն է մտել մի անծանոթ անձ և չարաշահելով իր վստահությունը` իրենից վերցրել է 28.000 դրամ և հեռացել:
Նույն օրը, ժամը 15.30-ին, գծային բաժին է ներկայացել 1969 թ. ծնված, նախկինում դատված Վազգեն Գ.-ն և տվել խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննութուն:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: