Չարբախի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Շարուրի փողոցում
08.12.2021 11:42
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դեկտեմբերի 7-ին Շարուրի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժանմունք բերման են ենթարկել 31-ամյա Կարեն Բ.-ին, որը դեկտեմբերի 6-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ (Գողությանը հանցակցելը) և 38-324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելուն կամ վնասելուն հանցակցելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Կարեն Բ.-ն ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: