ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Չարբախի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

19.08.2020 12:24 Գողություն
Չարբախի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Օգոստոսի 18-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունք ահազանգ էր ստացվել, որ օգոստոսի 11-ի ժամը 09.00-ից օգոստոսի 18-ի ժամը 18.40-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Շիրակի փողոցի ՍՊ ընկերության տարածքում կայանված «Կադիլակ XT-5» մակնիշի մեքենայի կողային հայելիները և լուսարձակը, իսկ «Կադիլակ» մակնիշի մեքենայի՝ երկու լուսարձակները:
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 22.30-ին, Շարուրի փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 24-ամյա մի երիտասարդ, որը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: