Չարբախի բաժանմունքի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
19.11.2022 11:22
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզներըձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 18-ին Շիրակի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել 58-ամյա Համազասպ Պ.-ին, որըհոկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: