Չարբախի ոստիկանները բռնել են ավտոհայելիներ գողացողի
Մայիսի 4-ին Չարբախի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Արտաշիսյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Արշակունյաց պողատայի բնակիչ, 27-ամյա Արման Գ.-ին: Նա խոստովանել է, որ մայիսի 2-ին գողացել է Ֆրունզեի փողոցի մի բակում կայանված «ԲՄՎ-ի» կողային հայելիները:
Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա ապրիլի 30-ի գիշերը գողացել է նաև Հովհաննիսյան փողոցում կայանված մի «Մերսեդես-ի» կողային հայելիները:
Այս գողության մասին նախկինում չի հայտնվել:
Երկու դեպքով էլ ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Արման Գ.-ն բաց է թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: