ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Չարբախի ոստիկանները մեքենայից կատարված գողություն են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

06.09.2019 17:09 Գողություն

Սեպտեմբերի 1-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևանի Յոզեֆ Մարկվարտի փողոցում կայանած «Օպել» մակնիշի մեքենայից գողություն էր կատարվել: Օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից` մեքենայից հափշտակել էին դրամապանակ, որի մեջ վարորդական իրավունքի վկայական ու բանկային քարտեր էին: Վարորդը ոստիկանություն չէր դիմել: Իրավապահներն իրենք էին պարզել եղելությունը, հայտնաբերել կասկածվողին:
Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման ենթարկեցին Մարկվարտի փողոցի 55-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Գողոնն առգրավված է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: