ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Չարենցավանի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

03.09.2020 16:34 Գողություն
Չարենցավանի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 2-ին, ժամը 21.10-ին, քաղաքային գերեզմանատան մոտակայքից բերման են ենթարկել Չարենցավան քաղաքի երկու բնակիչների, որոնք տվել են խոստովանական բացատրություն, որ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Չարենցավան քաղաքի գերեզմանատան հարակից հողամասերից կատարել են երկաթյա խողովակների և մետաղական ցանկապատերի գողություններ:
Ձեռնարկված միջոցառումներով գողոնի մի մասը հայտնաբերվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մյուս մասը և տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: