ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Չարենցավանի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին դանակահարությունը

Չարենցավանի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին դանակահարությունը

Դեկտեմբերի 13-ի ուշ երեկոյան «Չարենցավան» բժշկական կենտրոն զանգած քաղաքացին խնդրել էր, որ Չարենցավան տանող կամրջի մոտ շտապօգնության խումբ մոտենա, դանակահարված մարդ կա: Ժամը 22.25-ին ահազանգը փոխանցվեց ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղից էլ դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ:
Ձեռնարկվեցին անհրաժեշտ գործողություններ, իսկ Չարենցավանի քրեական հետախույզները համագործակցեցին Սևանի գործընկերների հետ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Արզական գյուղի 50-ամյա մի բնակիչ իր տանը խոհանոցային դանակով խփել և մարմնական վնասվածքներ էր պատճառել Գավառ քաղաքի 47 և 48 տարեկան երկու բնակչի:
Հետագա ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 50-ամյա տղամարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Չարենցավանի բաժին: Հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: