Չարենցավանի ոստիկանները բնակարանի խուզարկությամբ ապօրինի հրազեն են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
07.02.2020 18:53
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված տեղեկությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանները փետրվարի 5-ին խուզարկեցին Չարենցավանի 4-րդ թաղամասի բնակարաններից մեկը՝ հայտնաբերելով թմբուկավոր ատրճանակ։ Հրազենը լիցքավորված էր 5,6 մմ տրամաչափի 9 փամփուշտով։ Բնակարանում հայտնաբերվեց նաև նույն տրամաչափի երեք փամփուշտ։ Զենք-զինամթերքը փաթեթավորվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: