ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
25.12.2014 15:44
Ընդունելություններ

Դեկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլունին:
Ողջունելով հյուրին նշանակման կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը հույս հայտնեց, որ Հայաստանի և Չինաստանի ոստիկանական կառույցների ավանդական փոխգործակցությունը կշարունակի խորանալ՝ վերածվելով համատեղ աշխատանքի:
Տիան Էրլունը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ կարվի ամեն ինչ երկու երկրների իրավապահ համակարգերի գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդման համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:






