ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Չհրկիզվող պահարանից կատարված գողությունը բացահայտվեց, տուժող կողմը նախկինում ոստիկանություն չէր դիմել

07.06.2014 11:53 Գողություն

Հունիսի 5-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել գողություն կատարելու կասկածանքով Ա. Մկրտչյանին բերման ենթարկելու մասին:
Հունիսի 6-ին ոստիկանները պարզել են, որ նա հունիսի 1-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Կոմիտասի պողոտայում գտնվող մի կազմակերպության սպասարկման սրահի հանգստի սենյակում գտնվող չհրկիզվող պահարանից գողացել է 152.000 դրամ:
Հունիսի 6-ին, ժամը 17.00-ին, կազմակերպության մասնագետից ընդունվել է հաղորդում:
Գողության մասին տուժող կողմը նախկինում ոստիկանություն չէր դիմել:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: