ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Չհրկիզվող պահարանից կատարված գողությունը բացահայտվեց

12.02.2013 11:19 Գողություն

2012 թ. նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին,  ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Նորաշեն համայնքի դպրոցում գողություն է կատարվել:
Պարզվել էր, որ դպրոցի սպորտդահլիճի, այնուհետև՝ ուսուցչանոցի դռները կոտրելով և ուսուցչանոցից տնօրենի աշխատասենյակի դռան ապակին հանելով` մուտք են գործել տնօրենի աշխատասենյակ, որտեղ սեղանից վերցնելով բանալին, բացել են չհրկիզվող պահարանը և գողացել նրա բարեկամուհուն   պատկանող 795.000 ՌԴ ռուբլի, 300 ԱՄՆ դոլար և 10 եվրո գումարը:
Փաստի առթիվ 2012 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվծաի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տաշիրի և Ստեփանավանի բաժինների ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1989 թ. ծնված, նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով դատապարտված  Շահնուր Ա.-ն:
Շահնուր Ա.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: