Հրդեհ և 3 միլիոնի գույքային վնաս
Մարտի 27-ին, ժամը 03.05-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ուսանողական փողոցի թիվ 6 հասցեում վագոն-տնակ է այրվում:
Պարզել է, որ այրվում է 1971 թ. ծնված Նաիրա Թ.-ին պատկանող խանութ-կրպակը:
Հրդեհը մարվել է ժամը 05.45-ին` մարտական մեկ հաշվարկի ուժերով:
Ըստ նախնական տեղեկությունների` հրդեհն առաջացել է էլեկտրական հոսանքի անսարքությունից:
Նաիրա Թ.-ն հայտարարել է, որ հրդեհի հետևանքով իրեն պատճառվել է 3.000.000 դրամի գույքային վնաս:
ՀՀ ԱԻՆ ՏՄ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: